6-ամյա հայ փոքրիկը ապշեցրել է Մաքսիմ Գալկինին եւ «Лучше Всех» շոու հանդիսատեսին

10:28   5 դեկտեմբերի, 2016

Ռուսական Առաջին ալիքով վերջերս մեկնարկել է նոր նախագիծը, որը կոչված է բացահայտել երկրի ամենատաղանդավոր եւ զարմանահրաշ մանուկներին: Նրանցից յուրաքանչյուր հաղորդման ժամանակ իրենց տաղանդով ապշեցնում են ինչպես դահլիճում ներկա հանդիսատեսին, այնպես էլ հեռուստադիտողներին։  

Իհարկե, մենք համոզված էինք, որ մի օր «Лучше Всех» նախագծում կհնչի նաեւ հայկական ազգանուն։ Եվ ահա, անցյալ թողարկմանը  հաղորդավար Մաքսիմ Գալկինի հյուրն էր Մոսկվայից 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը։ Փոքրիկ հայը բոլորին ապշեցրել է միանգամից մի քանի հատկանիշների շնորհիվ։ Նա հիանալի Շեքսպիր է ասմունքել (անգլերեն), ինչպես նաեւ ցուցադրել մի քանի լեզուների իմացությունը եւ բացարձակ լսողությունը։



© NEWS.am STYLE