Ռոբ Քարդաշյանի ընկերուհին ներկայացել է գլամուրային կերպարով

15:40   5 դեկտեմբերի, 2016

Մինչ Քարդաշյանների ընտանիքը զբաղված է Քանյե Ուեսթի գործերով, մոռացել էինք Ռոբ Քարդաշյանի, Բլեք Չայնայի եւ նրանց նորածին դստեր՝ Դրիմ Ռենեի մասին:

Անցյալ շաբաթ Քանյե Ուեսթը դուրս գրվեց հիվանդանոցից: Քիմն ամուսնու հետ ժամանակավորապես մոր՝ Քրիս Ջեների տանն էր: Եվ մինչ համացանցում բուռն քննարկում էին Քիմի եւ Քանյեի հնարավոր ամուսնալուծության մասին լուրերը, աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները հերքել են այս տեղեկությունը:

Ռոբի եւ Չայնի կյանքը նույնպես իր հունով է ընթանում: Ռոբը, որը դստեր ծնվելուց առաջ մշտապես վիճում էր Չայնայի հետ, տեղափոխվել է նրա մոտ: Զույգի մոտ, կարծես, ամեն ինչ կարգին է:

Բլեքը, կարծես, որոշել է աստիճանաբար «անառակ» պարուհու ոճը փոխարինել գլամուր կերպարով:

Իր Instagram-ում MAC-ի գովազդային արշավից լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մի ոճով, որը վաղուց նրան հուշել էր Քիմը:



© NEWS.am STYLE