Հայտնի շվեդ երգիչ Բոսսոնը ելույթ է ունեցել հայկական դուդուկի ներքո (տեսանյութ)

14:15   5 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 3-ին Մոսկվայում կայացավ ամանորյա «ՏԱՇԻ ՇՈՈՒՆ», որին մասնակցելու նպատակով այնտեղ էին մեկնել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:

Գայանե Ավետիսյանն ու Բոսսոնը

Կրեմլի համերգասրահում կայացած այս միջոցառման հատուկ հյուրերի թվում է եղել նաեւ շվեդ հայտնի երգիչ Բոսսոնը, որին երաժշտասերներն առավել լավ ճանաչում են One in a Million հիթային երգի շնորհիվ:

Նառա Դիլանյանն ու Բոսսոնը

Շվեդ երգիչն ուրախացրել է մրցանակաբաշխությանը ներկա հայ հանդիսատեսին իր հայտնի Efharisto երգի կատարմամբ, որն ուղեկցվել է հայկական դուդուկի հնչյունների ներքո: Ելույթի ընթացքում Բոսսոնին նվագակցել է դուդուկահար Գեւորգ Այվազյանը:

Շվեդ երգչի ելույթն արդեն հայտնվել է համացանցում: Այն կարող եք վայելել նաեւ դուք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE