Արքայադուստր Սոֆյա Բաղդասարյանն ու նրա հայկական ընտանիքը՝ Մաքսիմ Գալկինի շոուին

12:50   5 դեկտեմբերի, 2016

Մաքսիմ Գալկինի՝ ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող «Лучше Всех» նախագծի դեկտեմբերի 4-ի թողարկումը կարելի է հայկական համարել, քանզի հայտնի շոումենին հյուր եկած յոթ փոքրիկներից երկուսը հայեր էին։ Արդեն խոսել ենք շնորհալի Ալեքսանդր Բեյլերյանի մասին, որը հանդիսատեսին ցնցեց իր ասմունքելու, երգելու ունակությամբ եւ լեզուների իմացությամբ։ Բայց շոուին մասնակցել է նաեւ արքայադուստր Սոֆյա Բաղդասարյանը, որին ուղեկցել են ծնողները։

Սոֆյան կառքով գնացել է շուրջերկրյա ճանապարհորդության՝ Մաքսիմին ասելով ամենատարբեր եւ ամենաբարդ մայրաքաղաքների անունները։



© NEWS.am STYLE