Թոմ Քրուզը՝ «Մումիա»-ի առաջին թրեյլերում

16:41   5 դեկտեմբերի, 2016

Universal Pictures ընկերության Youtube-ի ալիքում անոնսից հետո վերջապես հրապարակվել է նաեւ The Mummy («Մումիա») ֆիլմի առաջին թրեյլերը, որի գլխավոր դերերում հանդես են եկել Թոմ Քրուզը, Սոֆիա Բուտելլան, Ռասել Քրոուն, Անաբել Ուոլիսը, Ջեյք Ջոնսոնը եւ այլք:

Սյուժեի համաձայն՝ հնագույն արաբական արքայադուստրը պատահաբար արթնանում է «քնից»:

Մումիան գտնվում է ահաբեկչական խմբի բունկերում, իրաքյան անապատում: Այն գտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի անդամ Թայլեր Կոլտը: Նա պետք է կանգնեցնի վտանգավոր հրեշին, որը պատրաստ է կործանել իր ճանապարհին ընկած ամեն ինչ: Սարսափելի մումիայի դերում Սոֆիա Բուտելլան է, աշխարհը փրկող հերոսին մարմնավորել է Թոմ Քրուզը:

Ռեժիսորը Ալեքս Կուրտցմանն է, որն ավելի հայտնի է որպես պրոդյուսեր եւ սցենարիստ («Աստղային ուղի», «Սահմանագիծ», «Տրանսֆորմերներ. Ընկածների վրեժը»):

Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի ամռանը:



© NEWS.am STYLE