Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդին դարձավ 1 տարեկան. փոքրիկ Սեյնթը` լուսանկարներով

15:20   5 դեկտեմբերի, 2016

Ուղիղ մեկ տարի առաջ` դեկտեմբերի 5-ին, Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում եղավ այդ սպասված համալրումը: Լույս աշխարհ եկավ Սեյնթ Ուեսթը: Փոքրիկ, որը չանցած մեկ տարի` արդեն դարձել էր աշխարհի ամենահայտնի երեխաներից մեկը, որի մասին ցանկացած նորություն սպասված էր զույգի երկրպագուների համար:

Սեյնթի ծնողների համար, սակայն, կարծում ենք` փոքրիկի այդչափ հայտնի լինելը զարմանալի չէ: Չէ՞ որ, նրանից առաջ հանրության ուշադրության կենտրոնում արդեն հասցրել էր փայլել նաեւ Քարդաշյանի դուստրը` Նորթ Ուեսթը:

Այսօր համացանցը ողողված է Սեյնթի եւ Նորթի լուսանկարներով, ինչին նպաստում են նրանց հայտնի ծնողները: Մեդիան արդեն մի քանի անգամ համոզվել է, որ չնայած ծնողների ջանքերին` Նորթն այդքան էլ չի սիրում լուսանկարվել պապարացիների տեսախցիկների աջեւ: Հետաքրքիր է` ի՞նչ կասեր Սեյնթն իր հայտնիության մասին, եթե խոսել իմանար: Այդ մասին կիմանանք որոշ ժամանակ անց: Իսկ մինչ այդ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գեղեցիկ փոքրիկի լուսանկարներից մի քանիսը:

Շնորհավոր ծնունդդ, Սեյնթ…

Լավագույն մաղթանքներով` NEWS.am STYLE Smile

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE