Իլյա Պապոյանի դաշնամուրային կատարումը ցնցել է «Россия 1»-ի հանդիսատեսին

14:39   5 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 4-ը Ռուսաստանում հայ տաղանդավոր մանուկների բացահայտման օր կարելի էր անվանել։ Թե ռուսական Առաջին ալիքով, թե «Россия» հեռուստաընկերությամբ երեկ ելույթներ են ունեցել շնորհալի հայ մանուկներ, որոնք ցնցել են ոչ միայն դահլիճում ներկաներին, այլեւ հեռուստադիտողին։ Սկզբում «Лучше Всех» նախագծում իր ելույթով փայլել է փոքրիկ արքայադուստր Սոֆյա Բաղդասարյանը, որը ցուցադրել է իր աշխարհագրական գիտելիքները։ Այնուհետեւ բոլորին ապշեցրել է Ալեքսանդր Բեյլերյանը, որը Համլետ է ասմունքել, ինչպես նաեւ երգել տարբեր լեզուներով։

Իսկ «Россия 1»-ի «Синяя птица» հաղորդման երկրորդ եթերաշրջանի հեռուստադիտողներին եւ ժյուրիի անդամներին անակնկալ է մատուցել Իլյա Պապոյանը։ Սանկտ Պետերբուրգից Պապոյանը կատարել է Բեթհովենի «Լուսնի» սոնատի երրորդ մասը։

Նշենք, որ 15-ամյա Իլյան սովորում է Սանկտ Պետերբուրգի երաժշտական դպրոցներից մեկում, եւ նա արդեն միջազգային մի քանի երիտասարդական մրցույթների դափնեկիր է։

 



© NEWS.am STYLE