Հայ միլիարդատեր Սարկիսովի նախկին կինը երեխա է ունեցել երիտասարդ դերասանից

17:10   5 դեկտեմբերի, 2016

Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի մասին մենք այս տարի բավական շատ ենք գրել: Նախ առաջին էջերում հայտնվեց նրա դստեր շքեղ հարսանիքը, իսկ հետո 18-ամյա որդու՝ ոչ պակաս շքեղ տարեդարձը: Հայազգի միլիարդատեր, «РЕСО-Гарантия» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովը կրկին հայտնվել է ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այս անգամ նախկին կնոջ՝ 36-ամյա Յուլիա Լյուբիչանսկայայի շնորհիվ:

«Նա ինձ հղի վիճակում տանից դուրս է արել, պոռնիկ անվանել, իսկ Մոնակոյում հարբած ժամանակ միզել գորգի վրա»,- ավելի վաղ քաղաքացիական ամուսնության ընթացքում ապրած սարսափների մասին պատմել է շիկահերը:

Երեք երեխաների համար միլիարդատիրոջ եւ նրա երբեմնի պաշտելի կողակցի միջեւ պայքարը մղվում էր Յուլիայի միկրոբլոգում, տասնյակ հազարավոր բաժանորդների աչքի առջեւ: Սակայն մեկ ամիս անց թշնամիներն անսպասելիորեն թաղեցին պատերազմի կացինը: 48-ամյա գործարարի նոր սիրելի շիկահերը դարձավ 23-ամյա մոդել Իլոնա Կոտելյուխը, որը վերջերս նրան երեխա պարգեւեց, իսկ Յուլիան սկսեց սեր փնտրել Tinder կայքում: 11-ամյա համատեղ կյանքի ընթացքում ծնված երեխաները մնացին մոր հետ: Ինչպես նաեւ նախկին ամուսնու ազգանունը, որով կինը շարունակում է օգտվել սոցիալական ցանցերից:

Վերջին շրջանում միլիարդատիրոջ նախկին կինը փոքրիկ երեխայի լուսանկարներ է հրապարակում, որը նույնիսկ չի կարողանում քայլել: Սարկիսովան տեղեկացրել է, որ փոքրիկն իր դուստրն է, անունը՝ Լուկերիա:

Նախօրեին Սարկիսովան լուսանկար է հրապարակել, որում տղամարդ եւ երեխա են պատկերված՝ սմայլերով փակված դեմքերով: «Ընտանեկան օր: Ամեն ինչ ինձ համար»,- լուսանկարը մակագրել է Յուլիան: Նշենք, որ տղամարդու ձախ ձեռքի մատնեմատին ամուսնականին նման մատանի կա: Պարզվում է՝ նա լիտվացի դերասան Ջեյմս Տրատասն է:
Տրատասի իսկական անունը Ժիլվինաս է:

Յուլիայի մտերիմ շրջապատի աղբյուրի խոսքով՝ նրա սիրեցյալի համեստ հոնորարները հազիվ են բավականացնում այն ռեստորաններում ընթրիքին, որոնց միլիարդատեր Սարկիսովի հետ անցկացրած ժամանակ ընթացքում վարժվել է Յուլիան: Այդ պատճառով կինը ստիպված է պահել ոչ միայն իրեն, այլեւ երիտասարդ ընտրյալին:

Life.ru-ի փոխանցմամբ, սակայն, թե ինչ միջոցներով է Սարկիսովան շքեղ կենսակերպ վարում, չգիտեն նույնիսկ նրա ընկերները:



© NEWS.am STYLE