«Երկրաշարժ» ֆիլմը՝ «Ոսկե գլոբուս»-ի long list-ում

15:01   5 դեկտեմբերի, 2016

Որոշ ժամանակ առաջ հետեւեցինք, թե ինչպես հայկական եւ ռուսական կինոյի մի ամբողջ աստղաբույլ Երեւանում ներկայացրեց Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը: Այն արժանացավ հանդիսատեսի եւ քննադատների ոչ միանշանակ արձագանքին, իսկ ամերիկյան կինոակադեմիան այն չներառեց «Օսկար»-ի թեկնածուների ցանկում:

Այսօր հայտնի է դարձել, որ «Երկրաշարժ»-ը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության long list-ում (երկար ֆիլմացանկում)՝ որպես Հայաստանից ներկայացված ժապավեն: Մրցանակաբաշխության կայքում հրապարակվել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում ներառված թեկնածուների ցանկը: Կարճ ֆիլմացանկը հրապարակվելու է դեկտեմբերի 12-ին:

Երկար ֆիլմացանկում ներառվել են նաեւ «Անապատային քաղաքներ» (Մեքսիկա), «Ամանաթ» (Ղազախստան), «Թոնի Էրդման» (Գերմանիա), «Նա» (Ֆրանսիա) ժապավենները:

Բացի այդ, ցանկում ներկայացված են Իսպանիայից երկու ֆիլմեր՝ «Ջուլիետա» եւ «Ма Ма»:

Անվանակարգում հայտնվելուն հավակնում են նաեւ ֆիլմեր Հունաստանից, Իրանից, Չիլիից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ռումինիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից եւ այլ երկրներից:

 



© NEWS.am STYLE