Իրինա Ալեգրովան պատմել է պլաստիկ վիրահատությունների մասին

18:10   5 դեկտեմբերի, 2016

Իրինա Ալեգրովան մեծ համերգ է պատրաստում, որը տեղի կունենա մարտին, «Օլիմպիական» համալիրում: Այդ պատճառով երգչուհին նաեւ ելույթ չի ունեցել ավանդական «Песня года»-ին:

Ըստ «Дни»-ի՝ 64-ամյա երգչուհին վստահեցրել է, որ ինտենսիվորեն պատրաստվում է, իսկ արտաքինի առումով առանձնահատուկ ոչինչ չի անում, պլաստիկ վիրաբույժների օգնությանը չի դիմում:

«Ես գոհ եմ իմ արտաքինից: Հրաշալի հասկանում եմ, որ 20 տարեկան չեմ, եւ եթե Աստծուն հաճո է, որ այսպիսի տեսք ունենամ, նշանակում է՝ այդպես էլ կլինի: Կարելի է 150 վիրահատություն անել, շուրթերը ուռեցնել, բայց դա չի փրկի: Ում ինչ տրված է: Լավ տեսք ունենալու համար կարեւոր է չչարանալ: Բարի մարդիկ քիչ կնճիռներ են ունենում: Մի՛ զայրացեք, մի՛ նախանձեք: Ուրախացեք մանրուքներից»,- խորհուրդ է տվել արտիստուհին: Փոխարենը նա սիրում է լողալ, շոգեբաղնիք, մերսումների գնալ:



© NEWS.am STYLE