Կրքոտ Քենդալ Ջեները՝ Love ամսագրի «թեժ» հոլովակում

18:26   5 դեկտեմբերի, 2016

Մինչեւ դեկտեմբերի 25-ն ամեն օր անվանի գեղեցկուհիներ մեզ են ներկայանալու Love ամսագրի հոլովակներում: 

Իրինա Շեյքի մասնակցությամբ հրաշակի հոլովակից հետո, որում ռուսաստանցի մոդելը ներկայացել էր «Ուրվականը» ֆիլմի Դեմի Մուրի կերպարով, տղամարդկանց երեւակայությունը շարժելու հերթը Քենդալ Ջեներինն է:

Ջեները ներկայացել է ներքնազգեստով եւ Agent Provocateur-ից քուղերով երկարաճիտ կոշիկներով եւ Dsquared2-ից մուգ կարմիր բաճկոնով:

Հոլովակներ կցուցադրվեն նաեւ Սառա Սամպայոյի, Թեյլոր Հիլի, Էմիլի Ռատաժկովսկու, Դաուտցեն Քրեզի, Ջորդան Դանի, Ստելլա Մաքսվելի, Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհու՝ Նինա Ագդալի եւ այլ մոդելների մասնակցությամբ:



© NEWS.am STYLE