Աղջիկը վերցրել է շուրջ 2.5 հազար դոլար արժողությամբ հագուստով լի տոպրակները

10:05   6 դեկտեմբերի, 2016

Մինսկում երիտասարդ աղջիկն ուրիշի գնումներն է վերցրել՝ շուրջ 2.5 հազար դոլար արժողությամբ հագուստով լի: Այս մասին գրում է kaktutzhit.by-ն:

Տղամարդը քաղաքի Ազատության հրապարակի խանութներից մեկում գրեթե 2.5 հազար դոլարի գնում է կատարել: Խանութից դուրս է եկել, մոտեցել կայանատեղիի ավտոմատ սարքին եւ իրերով լի տոպրակները դրել կողքին: Այդ պահին նրան զանգահարել են, եւ զրույցով տարված՝ մեխանիկորեն մեքենա է նստել եւ հեռացել: Հետո հիշել է գնումների մասին վերադարձել, բայց դրանց հետքն անգամ չի եղել:

Ոստիկանությունն ուսումնասիրել է տեսահսկման խցիկների ձայնագրությունը: Ներկայում որոնում են աղջկան, որը վերցրել է թանկարժեք գնումներով տոպրակները:



© NEWS.am STYLE