12:34 6 դեկտեմբերի, 2016Բլեք Չայնայի ծննդաբերությունը Ռոբ Քարդաշյանի եւ նրա ընկերուհու ռեալիթի շոուի մաս է կազմել: Զույգի դստեր՝ Դրիմ Ռենեի լույս աշխարհ գալը կցուցադրեն այս ամսվա ընթացքում: TMZ-ը գրում է, որ Ռոբն ու Չայնան մտադիր են վաճառել նաեւ իրենց հարսանիքի նկարահանման իրավունքը, որը նախանշված է 2017 թվականի հուլիսին:

Սկզբում Ռոբը ցանկանում էր պսակադրվել իր ծննդյան օրը՝ մարտի 17-ին, բաց հետո զույգը որոշել է ամուսնանալ ամռանը:

E! ալիքը Ռոբին կլորիկ գումար է առաջարկում՝ հանդիսությունը նկարահանելու համար, հստակեցնելով, որ հարսանիքի օրը պետք է ընտրել այնպես, որպեսզի դիտումների թիվն առավելագույնը լինի:
Առայժմ նշվում է հուլիսի 17-ը:

«Ռոբը շատ սնահավատ է, հարսանիքի ամսաթվում անպայման պետք է 7 թիվը լինի»,- նշել է աղբյուրը: