Կրքոտ Սոֆիա Ռիչին՝ Complex-ի շապիկին

13:33   6 դեկտեմբերի, 2016

Այս տարին բավական ծանր էր Լայոնել Ռիչիի 18-ամյա դստեր՝ Սոֆիա Ռիչիի համար. նա այնպիսի երկրպագու ունի, որից պապարացիները ոչ մի քայլ չեն հեռանում: Սոֆիան սիրավեպ է սկսել Ջասթին Բիբերի հետ, ինչի մասին բոլորը սկսեցին խոսել: Ջասթինը նույնիսկ Սոֆիային իր հետ Տոկիո տարավ, որտեղ համերգ ուներ, իսկ նրա նախկին ընկերուհի Սելենա Գոմեսը նույնիսկ խանդեց երգչին:

Ամեն դեպքում՝ Բիբերն ու Սոֆիան արագորեն խզեցին հարաբերությունները, եւ աղջիկը շարունակեց բարձրանալ դեպի մոդելային բիզնեսի Օլիմպոս:

Սոֆիան հայտնվել է այնպիսի հզոր պարբերականի շապիկին, ինչպիսին Complex-ն է:

Աղջիկը լուսանկարում կեցվածք է ընդունել օձի հետ:

«Ֆոտոսեսիայի եկա՝ վախը սրտումս, իսկ ֆոտոսեսիայից հետո, հակառակը, օձերը սկսեցին դուր գալ ինձ: Շատ պարզ էր աշխատելը: Երբ բոլոր լուսանկարները հրապարակվեն, կտեսնեք, որ իմ միակ աքսեսուարն օձերն են»,- պատմել է Սոֆիան՝ հավելելով, որ առաջին անգամ պոդիում է բարձրացել Քանյե Ուեսթի Yeezy հավաքածուն ցուցադրելու համար:

«Դա իմ դեբյուտն էր, ամենանշանակալի իրադարձությունն իմ կյանքում»,- ասել է աղջիկը:

 



© NEWS.am STYLE