Նաոմի Քեմփբելը, Ջիջի Հադիդը, Լեդի Գագան եւ այլ աստղեր՝ British Fashion Awards 2016-ին

11:07   6 դեկտեմբերի, 2016

Լոնդոնյան Royal Albert Hall-ում կայացել է British Fashion Awards 2016 մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը:

Կարմիր գորգին (այնուհետեւ՝ դահլիճում) մի ամբողջ աստղաբույլ է փայլել, այդ թվում՝ Նաոմի Քեմփբելը, Ջիջի Հադիդը, Լեդի Գագան, Սալմա Հայեկը, Ջարեդ Լետոն, Քեյթ Մոսը, Ջորդան Դանը, Նիկոլ Շերզինգերը եւ այլք:

Նաոմի Քեմփբել

Ջիջի Հադիդ

Ջիջի եւ Դոնաթելլա

Լեդի Գագա

Գագա եւ Ջորդան Դան

Երիտասարդ դիզայներների բրիտանական խորհուրդն ամեն տարի մատնանշում է արդյունաբերության առավել հաջողակ եւ հայտնի գործիչներին, եւ Բելլա Հադիդը հայտնվել է հաղթողների ցանցում՝ մրցանակ ստանալով «Միջազգային մոդել» անվանակարգում:

Քեյթ Մոս

Սալմա Հայեկ

Ջորդան Դան

Նիկոլ Շերզինգեր

Քարլի Քլոս

Քարլի եւ Նադյա Սվարովսկի 

Քեյթ Բեքինսեյլ

Սալման՝ ամուսնու հետ, Ջարեդ Լետո եւ Gucci-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միշել

«Բրիտանական ապրանքանիշ» մրցանակ է ստացել Alexander McQueen-ը: Հատկապես նշենք նաեւ, որ «Միջազգային քաղաքային ապրանքանիշ» եւ «Միջազգային պրետ-ա-պորտե դիզայներ» է ճանաչվել վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան եւ նրա Vetements արտադրանքը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի, Bei-ի, Dave Bennett-ի, EPA-ի, AFP-ի, AP-ի, REX-ի, Shutterstock-ի, PA-ի



© NEWS.am STYLE