Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը համաձայնության են եկել երեխաների ժամանակավոր խնամակալության հարցի շուրջ

11:35   6 դեկտեմբերի, 2016

Որոշ ժամանակ կարծես որեւէ լուր չկար Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին: Իհարկե՝ վերջերս գրել էինք, որ ապահարզանի հետ կապված սթրեսի պատճառով Էնջին շատ է նիհարել:

Սակայն մղձավանջը, կարծես, հետեւում է մնացել. այսօր հայտնի է դարձել, որ Ջոլին եւ Փիթը համաձայնության են եկել երեխաների ժամանակավոր խնամակալության հարցի շուրջ:

Ըստ EOnline-ի՝ դերասանների վեց երեխաները մնալու են մոր հետ: 52-ամյա Փիթն առաջարկել է ամեն շաբաթ թերապեւտիկ կուրսեր անցնել նրանց հետ, ինչպես նաեւ միայնակ: Ծնողները ստիպված կլինեն խմբակային թերապիայի մասնակցել եւ թմրանյութերի անալիզ հանձնել:

Մեդոքսը, Փաքսը, Զախարան, Շայլոն, Վիվիենը եւ Նոքսը կշարունակեն մասնագետների հետ անհատական հանդիպումները:



© NEWS.am STYLE