Արմինկայի առաջին ամանորյա նվերը որդուց

10:44   6 դեկտեմբերի, 2016

Արմինկային արդեն մատուցել են ամանորյա առաջին նվերը։ Եվ անակնկալի հեղինակը երգչուհու որդին է՝ Ալեքսը։ Երջանիկ մայրիկը իր ուրախության մասին միանգամից պատմել է Instagram-ում իրեն հետեւող երկրպագուներին՝ ցուցադրելով երեխայի նվիրած զարդերը։

«Իմ առաջին ու ամենաթանկ ամանորյա նվերը»,- գրել է Արմինկան՝ ավելացնելով «հպարտ մայրիկ» հեշթեգը։

Фото опубликовано Arminka (@arminkaofficial)

Հիշեցնենք, որ այս օրերին Արմինկան ԱՄՆ-ում է, որտեղ դեկտեմբերի 4-ին  մասնակցել է հայտնի երգիչ Անդրեի «Անդրենալին» շոուի գալա համերգին։



© NEWS.am STYLE