Ինչպես է Քարդաշյան-Ջեներ գերդաստանը շնորհավորել Քիմի եւ Քանյեի որդուն տարեդարձի առիթով

12:06   6 դեկտեմբերի, 2016

Երեկ Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի որդին՝ Սեյնթը, մեկ տարեկան դարձավ: Քարդաշյան ընտանիքը որեւէ մեծ միջոցառում չի կազմակերպել, քանի որ Քիմը զբաղված է Քանյեի առողջական վիճակի հոգսերով, որն օրերս է դուրս գրվել հիվանդանոցից: Քիմն ու Քանյեն Բել Էյրի իրենց առանձնատանն են, իսկ Քիմի քույրերն ու մայրը Սեյնթին շնորհավորել են սոցիալական ցանցերում:

«Չեմ կարողանում հավատալ, թե որքան արագ է թռչում ժամանակը: Զարմանալի էր ամբողջ տարվա ընթացքում հետեւել, թե ինչպես ես մեծանում: Մեր ամբողջ ընտանիքի արեւ: Ծնունդդ շնորհավոր, Սեյնթ Ուեսթ»,- գրել է Քլոե Քարդաշյանը:

«Ծնունդդ շնորհավոր, փոքրիկ հրեշտակ»,- գրել է Քրիս Ջեները:

«Նա իսկապես հրեշտակ է եւ չի կարող ավելի հմայիչ լինել: Դու ընտանիքի լավագույն լրացումն ես: Սիրում եմ քեզ»,- հավելել է Քենդալ Ջեները:

«Ծնունդդ շնորհավոր, Սեյնթ: Մարդիկ իմ մասին մեկ բան չգիտեն. ես տարված եմ երեխաներով: Վստահ եմ, որ Քիմն ինձ թույլ կտա լուսանկար հրապարակել, որը դեռ ոչ ոք չի տեսել»,- հայտարարել է ընտանիքի ընկեր Ջոնաթան Չեբանն ու Instagram-ում մոր եւ փոքրիկի նոր լուսանկար տեղադրել:

 

Աղբյուրը՝  People



© NEWS.am STYLE