Գարուն-ամառ 2013-ի դիմահարդարման միտումները

16:59   18 մարտի, 2013

Giorgio Armani, Chanel, Donna Karan, Etienne Aigner, Beccaria եւ առաջատար այլ բրենդների դիմահարդարները գարուն-ամառ 2013-ը վառ գույներով են տեսնում: NEWS.am STYLE-ը որոշեց իր ընթերցողներին պատմել գարուն-ամառ 2013-ի դիմահարդարման միտումների մասին:

Giorgio Armani-ն, Chanel-ը, Gucci Michael Kors-ը, Moschino CeC-ը, Fendi-ն առաջարկում են վերադառնալ 1980-ականներ: Չէ՞ որ կրկին նորաձեւ են կապույտի եւ երկնագույնի բոլոր երանգները: Առաջատար բրենդների դիմահարդարներն օգտագործում են մատիտ եւ աչքերի ստվերաներկ կապույտի եւ երկնագույնի բոլոր երանգներով՝ նախանշելով նորաձեւության վերջին միտումները:

Donna Karan-ն, Giles-ը, Mark Fast-ը, Issa London-ն առաջարկում են փոփ-արտ ոճը: Դիմահարդարներն ընտրել են շրթներկի ինչպես նուրբ վարդագույն, այնպես էլ նեոնային երանգները: Այս ոճին հետեւում են համաշխարհային այնպիսի ճանաչված դեմքեր, ինչպիսիք են Քեթի Փերին, Կիրա Նայթլին, Ռիհանան եւ այլք:

Etienne Aigner-ը, Damir Doma-ն, House of Holland-ն առաջարկում են ընտրել դասականը՝ բրոնզե երանգները: Իսկ շրթներկը պետք է լինի անփայլ եւ վառ:



© NEWS.am STYLE