Մըրայա Քերիի սիրեկանը սեր է խոստովանել երգչուհուն

15:15   6 դեկտեմբերի, 2016

Լուրերը, որ ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերի եւ երգչուհի Մըրայա Քերիի հարաբերություններում խնդիրները վերջինի դավաճանության պատճառով էին, կարծես, ճիշտ են:

Նոյեմբերին Փեքերը չեղյալ հայտարարեց Քերիի հետ նշանադրությունը, երգչուհու՝ իր խմբի պարող Բրայան Տանակայի հետ դավաճանության պատճառով: Օրերս հենց նրա հետ համբուրվելիս են «բռնացրել» երգչուհուն։ Իսկ ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Քերին, որին 33-ամյա պարողի հետ տեսել էին ռեստորանում, միլիարդատիրոջից 50 մլն դոլար է պահանջում:

Հիմա ժամանակն է, որպեսզի արտահայտվի Բրայան Տանական, ինչն էլ նա արել է E! News-ին տված հարցազրույցում:

«Մըրայան ինձ համար միշտ յուրահատուկ է եղել: Ես այնքան եմ սիրում նրան: Առաջին իսկ օրը մեր միջով կայծ անցավ, դա փոխադարձ համակրանք էր: Դեռ այն ժամանակ ճակատագիրը միավորեց մեզ: Ես սիրահարվեցի Մըրայային առաջին հայացքից եւ շոյված էի, որ նա գնահատեց պարողի իմ տաղանդը:

Նկատի ունեմ 2005-2006 թվականներին մեր աշխատանքը, երբ ես ծանոթացա Մըրայայի հետ: Այն ժամանակ ես շատ երիտասարդ էի, պատանի: Այնպես որ՝ երկար ժամանակ մենք պարզապես ընկերներ էինք: Այդ ժամանակից ես շատ եմ մեծացել, տղամարդ եմ դարձել, նա նույնպես այս տարիներին շատ բան ապրեց»,- հայտարարել է պարողը:



© NEWS.am STYLE