Օլգա Բուզովայի նախկին ամուսինը չեչեն ընկերների հետ «Дом 2»-ի հաղորդավարուհուն վռնդել է տնից

15:34   6 դեկտեմբերի, 2016

Նախօրեին Մոսկվայի ռեստորաններից մեկում ֆուտբոլիստ Ալեքսանդր Սամեդովի՝ «Լոկոմոտիվ»-ից «Սպարտակ» անցման առիթով երեկույթ են կազմակերպել:

Հյուրերի թվում է եղել նաեւ ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը, որը վերջերս բաժանվեց «Дом 2»-ի հաղորդավարուհի Օլգա Բուզովայից:

Ֆուտբոլիստը շուտ է հեռացել երեկույթից, իսկ Բուզովան, որն օրերս խայտառակվել էր սեքս-տեսանյութերի եւ Նագիեւի հետ նամակագրության պատճառով, շուտով նույնպես ներկայացել է միջոցառմանը:

Ըստ Life-ի՝ այս իրադարձություններն արտացոլվել են ռեստորանի մուտքի ընկերուհիների հետ Բուզովայի զրույցի վրա, ուր աղջիկները (մասնավորապես՝ Յուլիա Սամեդովան ու Դմիտրի Տորբինսկու եւ Վիտալի Դենիսովի կանայք) դուրս են եկել՝ բամբասելու:

«Ի՞նչ փող: Նա ինձ դուրս շպրտեց բնակարանից, առանց մեքենայի թողեց... Նա եկավ կովկասցիների, չեչենների հետ... «Ամեն ինչ տո՛ւր: Ամեն ինչ... Տարասովը կեղտ է»,- տեսանյութի օգնությամբ զրույցից հատված են վերականգնել ռուսական կայքի լրագրողները:



© NEWS.am STYLE