Մարկ Ուոլբերգը՝ «Տրանսֆորմերներ 5. Վերջին ասպետը» ֆիլմի թրեյլերում

16:11   6 դեկտեմբերի, 2016

Youtube-ի KinoCheck International ալիքում հրապարակվել է Մայքլ Բեյի Transformers: The Last Knight («Տրանսֆորմերներ 5. Վերջին ասպետը») ֆիլմի թրեյլերը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Մարկ Ուոլբերգը, Իզաբելա Մոները, Էնթոնի Հոփքինսը եւ Ջոշ Դյուամելը:

Ըստ սյուժեի՝ ավտոբոտերի առաջնորդ Օպտիմուս Փրայմը հայտնաբերում է, որ իր հայրենի Կիբերտրոն մոլորակը մեռած է, եւ դրանում հենց ինքն է մեղավոր: Բայց Օպտիմուսն իր մոլորակը կյանք վերադարձնելու միջոց է գտնում. դրա համար նրան անհրաժեշտ է Երկրի վրա պահվող արտեֆակտ: Միաժամանակ, մեր մոլորակի մյուս ավտոբոտերը փորձում են Գալվատրոնին խանգարել տիեզերական կամուրջ կառուցել, որն այն կառուցում է՝ Երկիրը ոչնչացնելու համար: Մարդիկ վերսկսում են տրանսֆորմերներ ստեղծել, որպեսզի օգնեն ավտոբոտերին:

«Տրանսֆորմերներ 5. Վերջին ասպետը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է 2017 թվականի հունիսի 23-ին:



© NEWS.am STYLE