Տիմատին եւ Գրիգորի Լեպսը ներկայացրել են իրենց նոր գլուխգործոցը՝ «Дай мне уйти»

14:48   6 դեկտեմբերի, 2016

Ռուսական շոու-բիզնեսի ամենասիրված կատարողներից Տիմատին եւ Գրիգորի Լեպսը երկրպագուներին ուրախացրել են իրենց նոր զուգերգով։ Ռեփերի TimatiOfficial YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակվել է նոր տեսահոլովակ՝ նկարահանված «Дай мне уйти» երգի հիման վրա։

Տիմատին իր Instagram-ում երգը ներկայացնելիս նշել է, որ կարճամետրաժ ֆիլմ հիշեցնող տեսահոլովակը «համարյա» իրական դեպքերի հիման վրա է նկարահանվել։ Հոլովակի վրա աշխատել են միանգամից հինգ սցենարիստներ, որոնցից մեկը Սիմոն Սափրիչյանն է։

Հիշեցնենք, որ սա Լեպսի եւ Տիմատիի առաջին համագործակցությունը չէ։ 2012-ին արտիստների համատեղ «Лондон» երգը բավականին լայն տարածում էր գտել` YouTube-ում գրանցելով ավելի քան 47 միլիոն դիտում։

 

 



© NEWS.am STYLE