Հնդկուհին դիմահարդարման միջոցով փորձում է նմանակել բոլիվուդյան աստղ Ռաշմի Դեսաիին (տեսանյութ)

18:03   6 դեկտեմբերի, 2016

Բոլիվուդյան «Մերժվածը» հայտնի հեռուստասերիալի հերոսները կարճ ժամանակում դարձան սիրելի նաեւ հայ հեռուստադիտողի համար։

Ձեզ արդեն պատմել ենք գլխավոր հերոսների՝ Թինա Դատայի, Նանդիշ Սանդուի եւ Ռաշմի Դեսաիի մասին, որոնք հեռեւստասերիալում մարմնավորում են Իչային, Վիրին եւ Տապասիային։

Այս հերոսների կերպաներն այնքան են ոգեւորում մարդկանց, որ  շատերը բացի նրանց կենսագրությամբ հետաքրքրվելուց՝  նաեւ փորձում են նմանակել իրենց սիրելի դերասաններին։

Հնդիկ դիմահարդար Շրութի Արջուն Անանդն, օրինակ որոշել է դիմահարդարվել ինչպես Ռաշմին, այնուհետեւ ստացված արդյունքով կիսվել է դերասանուհու երկրպագուներ հետ։  Դատելով տեսանյութի ներքեւի հատվածում արված մեկնաբանություններից՝ երկրպագուներին դուր է եկել տեսանյութը։ Իսկ ի՞նչ կասեք դուք։ Համաձա՞յն եք, որ նման է ստացվել։

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE