Նիհարողի օրագիրը. առաջին շաբաթը եւ մինուս 2.5 կգ

15:53   18 մարտի, 2013

Ողջո՛ւյն: Ահա եւ ավարտվեց իմ դիետայի առաջին շաբաթը, որի ընթացքում ընդամենը 2.5 կգ նիհարեցի: Իհարկե, ավելին էի սպասում, բայց, չգիտես ինչու, այնքան էլ չմտահոգվեցի: Երբեմն մեկ շաբաթվա ընթացքում նաեւ 10 կգ եմ նիհարել, սակայն 2-3 շաբաթ անց 15 կգ գիրացել եմ:

Առաջին 3 օրերին ահավոր դժվար էր: Երբ ժամանակացույցով չես սնվում, սով չես զգում: Կարելի է մինչեւ երեկոյան ժամը 7-8-ը ոչինչ չուտել եւ դրա հետ մեկտեղ բավական լավ զգալ: Բայց հարկ է սկսել դիետա պաշտպանել, եւ առանց կերակուրի նույնիսկ 2 ժամը հավերժություն է թվում: Բայց, չնայած դժվարություններին, դիմանում էի՝ պատասխանատվություն զգալով բոլոր նրանց առջեւ, ովքեր ինձ հետ նիհարում եւ աջակցում են ինձ:

Պատմեմ նաեւ իմ օրինակելի ճաշացանկի մասին:

Մինչեւ ժամը 12-ն ուտում էի ամեն ինչ. ե՛ւ բուլկի, ե՛ւ խաչապուրի, ե՛ւ բուտերբրոդներ:

Ժամը 12:00-16:00. ճաշում էի մեկ անգամ: Դիետիկ ապուրներ էի պատրաստում (հիշում էի կանոնը, որ եթե ապուրը կարտոֆիլով է, ապա չպետք է լինի բուլյոնով եւ՝ հակառակը), մակարոն (այն պետք է պարզապես եփել, առանց ոչնչի, իսկ վրան կարելի է 30 գր. պանիր քերել), 2-3 կարտոֆիլ՝ կանաչիով եւ մեկ գդալ բուսական յուղով:

Ժամը 18-ին՝ ընթրիք. մեկ շիշ մածուն:

Իհարկե, ես ինքս մինչեւ վերջ չեմ հասկացել «Մինուս 60»-ի նրբությունները, այդ պատճառով եթե մեր շարքերում ավելի փորձառուները կան, ուրախ կլինեմ խորհուրդներ լսել:

Կարեւորը համբերությունն է: Հույս ունեմ, որ այս ամսվա վերջին գոնե 5-6 կգ կնիհարեմ: Կփորձեմ այս շաբաթվա ընթացքում նոր ուտեստների լուսանկարներ հրապարակել, որոնք կարելի է ուտել ճաշին եւ ընթրիքին:

Անի



© NEWS.am STYLE