Ինչպե՞ս ձեռք բերել ներքին ազատություն

22:01   3 փետրվարի, 2017

Մեզանից յուրաքանչյուրն անձնական կարծիքի իրավունք ունի։ Քանի որ բոլոր մարդիկ տարբեր են, կարծիքներն էլ տարբեր են։ Երեխայի կարծիքը կարող է սխալ լինել կենսական փորձի պակասից, նրա ցանկությունը կարող է անպատեհ լինել, բայց նրա կարծիքի հետ հաշվի չնստել չի կարելի։ Անտեսելով երեխայի կարծիքը՝ ծնողները բաց են թողնում ընտանիքում փոխըմբռնման եւ համագործակցության մթնոլորտ ստեղծելու հնարավորությունը։ Արժի՞ արդյոք զարմանալ դեռահասի ըմբոստ տրամադրությունից, մեծահասակների ջգրու գործելու ցանկությունից։

Մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի ինքը որոշել, թե ինչ անի եւ ինչպես անի։ Եթե աշխատավայրում ձեզ նեղացրել են, եւ դուք վրդովվել եք՝ ավելորդ բաներ ասելով, իսկ երեկոյան բարկությունը մտերիմների վրա եք թափում, դուք իրավունք ունեք ձեզ արդարացնել, պաշտպանել։

Ինչու համանման իրավիճակում դուք չեք ընդունում ձեր երեխայի այդ նույն իրավունքը։ Ինչու՞ եք կշտամբում նրան։ Եթե դուք ճիշտ չեք, երբ սկանդալ եք սարքում, ճիշտ չէ նաեւ նա, երբ կռիվ է սարքում։ Դուք պետք է պատասխանատու լինեք միայն ձեր չզսպվածության համար։ Ինչու՞ թունավորել ընտանիքի մթնոլորտը։  Ձեզնից ամեն  մեկը սխալվելու իրավունք ունի։

Հակառակ դեպքում դուք կարող եք դրան ի պատասխան ստանալ սուտ՝ որպես պաշտպանիչ արձագանք։ Գրեթե ամեն ընտանիքում լինում է «առաջին բաժակի» կամ «առաջին ծխախոտի» կռիվը։ Եվ միշտ չէ, որ երեխան կարողանում է թաքցնել դրա տհաճ հետեւանքները։ Կարելի է ողբերգություն սարքել դրանից կարելի է ձեր փորձը փոխանակել նրա հետ, հիշել սեփական զգացողությունները եւ համանման իրավիճակները։

Եթե ինչ–որ մեկն ուզում է մեղքի զգացողություն ունենալ վատ արարքի համար, ապա խոսքը սեփական խղճի հետ ձեր հարաբերությունների մասին է։ Բայց եթե մեղքի զգացումը ձեզ մոտ ձեւավորում է հասարակական կարծիքը, եթե ձեր արարքը դուր չի գալիս գործընկերներին, հարեւաններին, դուք իրավունք ունեք որոշել թե դրան ուշադրություն դարձնել, թե ոչ։

Բայց կարելի է ապրել նաեւ առանց խղճի խայթի։ Եթե ծնողներն ու երեխան հոգեպես մտերիմ են, նրանք միշտ կհասկանան միմյանց եւ չեն դատապարտի։ Երեքով շատ ավելի հեշտ է ցանկացած իրավիճակում։ Իսկ երբ ծնողներին առաջին հերթին մտահոգում է, թե ինչ կասեն մարդիկ, նրանք երեխայի հետ բարիկադի տարբեր կողմերում են հայտնվում։

Աղբյուրը՝  Creu



© NEWS.am STYLE