Սեքս-տեսանյութով խայտառակված Օլգա Բուզովան 1 միլիոն է պահանջում իր ապահարզանի պատմության դիմաց

10:10   7 դեկտեմբերի, 2016

«Дом-2» նախագծի հայտնի հաղորդավարուհի Օլգա Բուզովան, որը խայտառակ է եղել իր սեքս-տեսանյութով եւ Նագիեւի հետ նամակագրությամբ, օրերս մասնակցել է ֆուտբոլիստ Ալեքսանդր Սամեդովի երեկույթին՝ ընկերուհիներին պատմելով, որ իր նախկին ամուսին Դմիտրի Տարասովն իրեն վռնդել է տնից՝ վախեցնելով չեչեն ընկերներով:

Հիմա Օլգան ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել:

Ասում են՝ սկանդալային «Дом-2» շոուի հաղորդավարուհին պատրաստ է իր աղմկահարույց ամուսնալուծության պատմությունը ցանկացած հեռուստաալիքի վաճառել մեկ միլիոն ռուբլով:

Դմիտրի Տարասովի հետ ամուսնալուծությունը լրջորեն հարվածել է Օլգա Բուզովայի գրպանին: Հիմա «Дом-2»-ի հաղորդավարուհին ստիպված է ինքնուրույն վաստակել անհոգ կյանքի համար: Օլգան առավելագույն ջանքերն է գործադրում. նա Instagram-ում գովազդային բովանդակությամբ հրապարակումներ է անում, գովազդում է սեփական ապրանքանիշի հագուստը եւ չի հրաժարվում ոչ մի աշխատանքային առաջարկից:

Life.ru-ն հաշվարկել է, որ միայն նոյեմբերին Օլգայի էջում 64 գովազդային հրապարակում է եղել: Մեկ հրապարակման համար հաղորդավարուհին 250 հազար ռուբլի է խնդրում: Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում նա 16 մլն ռուբլի է աշխատել:

Ավելին, Բուզովան կարող է օգուտ քաղել ամուսնալուծությունից: Նա պատրաստ է ամուսնու հետ բաժանման պատմությունը ներկայացնել ցանկացած հեռուստաալիքի: «Комсомольская правда»-ի տեղեկացմամբ՝ մեկ միլիոն ռուբլի հոնորարի դիմաց: 



© NEWS.am STYLE