Անջելինան Ջոլին երեխաներին իր հետ Լոնդոն է տանում. դերասանուհին ուզում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալ

11:41   7 դեկտեմբերի, 2016

Ջոլին ու Փիթը նոր էին համաձայնության եկել երեխաների ժամանակավոր խնամակալության հարցում, երբ հայտնի է դարձել, որ Էնջին որոշել է նրանց հետ Լոնդոն մեկնել:

Զույգը որոշել է, որ իրենց վեց երեխաները ժամանակավորապես մոր հետ կմնան: 52-ամյա Փիթը կշարունակի նրանց հետ թերապեւտի այցելել, ինչպես նաեւ ամեն շաբաթ մենակ հանդիպել մասնագետի: Ծնողները ստիպված կլինեն նաեւ խմբային թերապիայի մասնակցել եւ թմրանյութերի անալիզ հանձնել: Մեդոքսը, Փաքսը, Զախարան, Շայլոն, Վիվիենը եւ Նոքսը նույնպես շարունակում են անհատական հանդիպումները մասնագետների հետ:

Ինչո՞ւ է Ջոլին որոշել Լոնդոն տեղափոխվել, պարզ չէ:

Ըստ TMZ-ի՝ ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ, քանի որ դերասանուհին պետք է Բրեդի թույլտվությունը ստանա, որը չի պատրաստվում դա անել, քանի որ մնալու է ԱՄՆ-ում եւ ուզում է, որպեսզի երեխաներն իր կողքին լինեն: Նրա կամքին հակառակ երեխաներին տանելու համար Անջելինան պետք է լիարժեք խնամակալության հասնի, իսկ դրա համար, ըստ ներքին աղբյուրների, նա պետք է դատարանում որակազրկի Բրեդին:

Էնջին շարունակում է պնդել, որ եթե ֆիզիկապես հայրն անմիջականորեն չի սպառնացել երեխաներին, ապա նրա պահվածքն ու կենսակերպն ընդհանուր առմամբ սպառնալիք են շրջապատի համար:

Ներքին աղբյուրները հաղորդում են նաեւ, որ Ջոլին տարված է լուրջ քաղաքական կարիերա ստեղծելու եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու գաղափարով: Ջոլիի հետ աշխատող խորհրդատուները նրան վստահեցնում են, որ իր բարեգործական գործունեությամբ հայտնի դերասանուհին բոլոր հնարավորություններն ունի՝ ցանկալիին հասնելու համար:



© NEWS.am STYLE