Կրքոտ Իրինա Շեյքը՝ հայտնի ապրանքանիշի գովազդային արշավում

12:02   7 դեկտեմբերի, 2016

Անցյալ շաբաթ Իրինա Շեյքին տեսանք Victoria's Secret Fashion Show-ին, իմացանք նաեւ, որ ռուսաստանցի մոդելը հղի է:

Այնուհետեւ 30-ամյա գեղեցկուհին հայտնվեց Love ամսագրի օրացույցի շքեղ հոլովակում, որտեղ նա ներկայացել էր «Ուրվականը» ֆիլմից Դեմի Մուրի կերպարով:

Իսկ ահա Instagram-ում Իրինայի նոր լուսանկարներ են հայտնվել, որտեղ նա կեցվածք է ընդունել Alberta Ferretti ապրանքանիշի համար: Լուսանկարիչ Սթիվեն Մեյզելը մոդելին լուսանկարել է բերանում սառույցի կտորով, եւ սա բավարար է, որպեսզի լուսանկարը հնարավոր լինի անհավանական էրոտիկ անվանել: Ֆոտոսեսիայի ոճաբանն է եղել Կարին Ռոյտֆելդը:

Շեյքը դարձել է ապրանքանիշի գովազդային արշավի մասնակիցներից մեկն ու 2017 թվականի գարուն-ձմեռ հավաքածուի դեմքը:



© NEWS.am STYLE