Տիմատիի եւ Լեփսի նոր գլուխգործոց տեսահոլովակը «պայթեցնում» է Youtube-ը

11:04   7 դեկտեմբերի, 2016

Երեկ Տիմատին Գրիգորի Լեփսի հետ Youtube-ի TimatiOfficial ալիքում ներկայացրել է իրենց նոր գլուխգործոցը ՝ «Дай мне уйти» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Հոլովակի ռեժիսորը Պավել Խուդյակովն է, սցենարիստներից մեկը՝ Սիմոն Սափրիչյանը։

Երգը դիտում է հավաքում համացանցում, իսկ հոլովակի տակ ռեփերի երկրպագուները սկսել են քննարկել տեսանյութը եւ հանգել եզրակացության, որ, հնարավոր է, սա Տիմատիի լավագույն հոլովակն է:

Տեսանյութում նկարահանվել են Տիմատին, Գրիգորի Լեփսը, Անդրեյ Մալախովը, Նիկոլայ Բասկովը, Քսենիա Խաիրովան, Յուլիա Կաչուրը, Ֆոմա Մոլչանովը, Կիրիլ Պլետնյովը, Յուլիա Վասիլեւան, Արտյոմ Միխալկովը, Վլադիմիր Ստերժակովը, Պավել Մուրաշովը:

Հիշեցնենք, որ սա Լեփսի եւ Տիմատիի առաջին համագործակցությունը չէ։ 2012-ին արտիստների համատեղ «Лондон» երգը բավականին լայն տարածում էր գտել` YouTube-ում գրանցելով ավելի քան 47 միլիոն դիտում։



© NEWS.am STYLE