Կրքոտ Բելլա Հադիդը՝ Paper ամսագրի սադրիչ ֆոտոսեսիայում

13:32   7 դեկտեմբերի, 2016

Բելլա Հադիդը սկսել է ավելի հաճախ հայտնվել տեսախցիկների առջեւ, քան քույրը՝ Ջիջին: Բելլան, որը Victoria's Secret Fashion շոուի ժամանակ հպարտորեն քայլում էր նախկին ընկերոջ՝ The Weeknd-ի առջեւ, արագորեն նվաճում է նորաձեւության աշխարհի Օլիմպոսը:

20-ամյա Բելլան նաեւ հայտնվել է Love ամսագրի օրացույցի սադրիչ տեսանյութում, որտեղ Էրիկ Պրիձայի Call on Me երգի ներքո աէրոբիկայով է զբաղվել:

Հիմա գեղեցկուհին հայտնվել է նաեւ Paper հայտնի ամսագրի շապիկին եւ էջերում:
Մոդելը ժամանակավորապես շիկահեր է դարձել:

«Ես այնքան շատ նպատակներ ունեմ... Դրանց մեծամասնության մասին չէի ցանկանա խոսել, քանի որ շատ սնահավատ եմ»,- պատմել է մոդելը:

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE