Սիրուշոն պարծեցել է իր «գլադիատոր» կոշիկով

11:28   7 դեկտեմբերի, 2016

Սիրուշոն վերջին շրջանում շատ ակտիվ է սոցցանցերի իր էջերում եւ ամեն օր հրապարակում է նոր լուսանկարներ եւ հոլովակներ, որոնք միանգամից հայտնվում են հազարավոր օգտատերերի ուշադրության կենտրոնում։   

Դեկտեմբերի 4-ին Սիրուշոն ներկա է եղել հայտնի երգիչ Անդրեի «Անդրենալին» շոուի եզրափակիչին՝ լինելով ոչ միայն հատուկ հյուր գալա համերգին, այլեւ ժյուրիի չորրորդ անդամը։

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial)

Շոուի եզրափակիչին Սիրուշոն կատարել է իր «Զարթոնք» երգը։ Իհարկե, այս մասին երգչուհին արդեն տեղեկացրել է իր երկրպագուներին, ինչպես նաեւ լուսանկարներ հրապարակել ելույթից։

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial)

Բայց Սիրուշոն չի մոռացել նաեւ հետնաբեմում արված կադրերի մասին։ Instagram-ում հայտնված նոր լուսանկարում 29-ամյա երգչուհին սեւ զգեստով է եւ ցուցադրում է իր «գլադիատոր» կոշիկը։

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial)

Նշենք, որ «գլադիատոր» սանդալները նորաձեւություն եկան 2015-ից եւ վերջին երկու տարիների ամենատարածված թրենդներից են։

 



© NEWS.am STYLE