Քիմ Քարդաշյան, Լեոնարդո դի Կապրիո, Հարրի Սթայլս. հրապարակվել են 2016 թվականի ամենատարածված թվիթները

14:11   7 դեկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը, Լեոնարդո դի Կապրիոն եւ Հարրի Սթայլսը Twitter-ի ինքնատիպ վարկանիշում են հայտնվել: Սոցիալական ցանցը հրապարակել է 2016 թվականի ամենատարածված թվիթները՝ դրանք բաժանելով ըստ ոլորտների:

Այսպես, երաժշտական աշխարհի ներկայացուցիչներից առաջին տեղում հայտնվել է Հարրի Սթայլսը: Նրա՝ այս տարվա փետրվարի 1-ի գրառումը 708.000 անգամ վերահրապարակվել է:

«Չգիտեմ՝ դու ինչպես, բայց ես ինձ 22 տարեկան եմ զգում»:

Կինոյի եւ հեռուստատեսության ոլորտում Քիմ Քարդաշյանը երկրորդ տեղն է զբաղեցրել: Հուլիսի 18-ի նրա գրառումը 219.000 դիտում է ունեցել:

«Ի՞նչ հետաքրքիր բան կա Օձի ազգային օրվա մեջ: Հիմա բոլորը ցանկացած թեմայով տոն են ստեղծում»:

Իսկ այս անվանակարգում առաջին հորիզոնականը բաժին է հասել Լեոնարդո դի Կապրիոյի գրառմանը, որը շնորհակալություն է հայտնել Ամերիկյան կինոակադեմիային «Օսկար»-ի համար:

«Շնորհակալություն Ակադեմիային եւ «The Revenant» ֆիլմի թիմին»,- փետրվարի 29-ին գրել է Լեոն եւ 357.000 ռեթվիթ հավաքել:

 

Աղբյուրը՝ Just Jared

 



© NEWS.am STYLE