Միհրանի եւ Արփիի սելֆին ԱՄՆ-ից

12:20   7 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում կայացավ հայտնի երգիչ Անդրեի «Անդրենալին» նախագծի եզրափակիչ փուլը։ Կազմակերպված գալա համերգին մասնակցել են նաեւ երգչուհիներ Սիրուշոն, Արմինկան, Էմմին, Արփի Գաբրիելյանը, ինչպես նաեւ Հարություն Փամբուկչյանն ու Միհրան Ծառուկյանը։ Բնականաբար, Միհրանն ու Արփին կատարել են իրենց «Անհնար է» զուգերգը։

Фото опубликовано Mher Baghdasaryan (@mherbaghdasaryan)

Շոուից հետո ամերիկաբնակ հաղորդավար Մհեր Գալստյանը Միհրանին եւ Արփիին հյուրընկալել է իր «Բարի լույս, հայեր» հաղորդման տաղավարում, իսկ վերջում չի մոռացել սելֆի անել նրանց հետ։

Фото опубликовано Mher Baghdasaryan (@mherbaghdasaryan)

Նշենք, որ տարիներ առաջ Արփին եւ Մհերը միասին վարում էին «Փոփ հանրագիտարան» հաղորդաշարը եւ հավանաբար այս հանդիպումը բազմաթիվ հիշողություններ է արթնացրել նրանց մոտ։

 

 



© NEWS.am STYLE