Թուփաք Շաքուրի ընկեր, ռեփեր Big Syke-ին մահացած են գտել սեփական տանը

14:35   7 դեկտեմբերի, 2016

Թուփաք Շաքուրի ընկերոջը՝ ռեփեր Big Syke-ին, մահացած են գտել քալիֆորնիական Հոփորնի սեփական տանը: Ըստ Daily Mail-ի՝ դիահերձումից հետո եզրակացրել են, որ 48-ամյա Big Syke-ը սեփական մահով է մահացել, նրան չեն սպանել: Ռեփերը սրտի եւ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ուներ:

Big Syke-ը Թուփաքի հետ աշխափել է All Eyez on Me, Picture Me Rollin եւ Check Out Time երգերում եւ հոլովակներում:

1992 թվականին Թուփաքը Big Syke-ին ներառել է իր Thug Life լեյբըլում: Մինչեւ 1996 թվականը՝ Թուփաքինն գնդակահարելը, նրանք միասին են աշխատել:

 



© NEWS.am STYLE