Հաքերները կոտրել են «Գահերի խաղը» սերիալի աստղի էլփոստը եւ տարածել նրա մերկ լուսանկարները

15:11   7 դեկտեմբերի, 2016

Մեյսի Ուիլյամսը, որը «Գահերի խաղը» հայտնի սերիալում մարմնավորում է Արիա Սթարքին, տհաճ իրավիճակում է հայտնվել: Բրիտանական The Sun-ի փոխանցմամբ՝ հաքերները կոտրել են 19-ամյա դերասանուհու էլեկտրոնային փոստը եւ համացանցում հրապարակել աղջկա կիսամերկ լուսանկարները:

Համացանցում տարածվել են մի քանի լուսանկարներ, որոնցում Մեյսին կիսամերկ կեցվածք է ընդունել Ճապոնիայում լողափին՝ մենակ կամ ընկերների հետ, բայց դերասանուհու թիմը ջանացել է, որպեսզի առայժմ որեւէ պարբերական ոչ մի նկար չհրապարակի:

Մեյսիի իրավաբանները գտնում են մասնավոր օգտատերերին եւ ստիպում ջնջել լուսանկարները, բայց, հավանաբար, ապարդյուն:

Դերասանուհու փաստաբանները վախենում են, որ օրվա ավարտին կամ վաղն առավոտյան լուսանկարները, ամեն դեպքում, հանրության սեփականությունը կդառնան:

 



© NEWS.am STYLE