14:51 7 դեկտեմբերի, 2016Դեն Բիլզերյանի երկրպագուհիները չեն դադարում զարմացնել իրենց միլիոնատեր կուռքին։
Ջեքուի Այզեքսին հաջողվել է գրավել պոկերի ամերիկահայ արքայի ուշադրությունը։ Եվ դրա համար աղջիկը ջանք ու եռանդ չի խնայել։ Նա որոշել է զարկ տալ իր երեւակայությանը եւ գործի դնել նկարելու իր տաղանդը։
Այզեքսը Դենին պատկերացրել է սրտակեր տղամարդու դերում, որի մի ձեռքում կնոջ հետույք է, իսկ մյուսում՝ իր սիրելի կատուն։ Միայն զինամթերքն է պակասում 
Դե ինչ, աղջկա ծրագիրը հաջողության է հասել։ Այզեքսի վրձնի աշխատանքը հայտնվել է 36-ամյա Դենի Instagram-ում եւ արժանացել նրա հավանությանը։