«Գրեմմի 2017». Բեյոնսեն՝ Ադելի, Ռիհանայի, Քանյե Ուեսթի եւ Դրեյքի դեմ

18:01   7 դեկտեմբերի, 2016

«Գրեմմի 2017» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է 2017 թվականի փետրվարի 12-ին: Հայտնի է, որ շոուն վարելու է Ջեյմս Քորդենը, ինչն արդեն հաճելի է, քանի որ հինգ տարի շարունակ այն վարում էր LL Cool J.-ը:

Ինչպես եւ ակնկալվում էր՝ հիմնական պայքարը ծավալվելու է մի կողմից՝ Բեյոնսեի (երգչուհին առաջադրվել է 9 անվանակարգում), մյուս կողմից՝ Ռիհանայի, Դրեյքի, Ադելի եւ Քանյե Ուեսթի միջեւ:

Ռիհանան, Դրեյքն ու Քանյեն ներկայացված են ութ անվանակարգում:

Այստեղ ամենահետաքրքիրը Բեյոնսեի պահվածքն է լինելու, քանի որ նա չի համակրում ո՛չ Ռիհանային (մեկ տարի առաջ նրա եւ Ջեյ Զիի սիրավեպի մասին լուրեր էին պտտվում), ո՛չ Քանյե Ուեսթին (Բեյոնսեն սառն է վերաբերվում Քիմին ու Քանյեին եւ նրանց իրեն հավասար չի համարում):

Իմանալով Բեյոնսեի քմահաճությունների մասին՝ կազմակերպիչների համար դժվար կլինի խուսափել սկանդալներից, քանի որ չի բացառվում, որ Բեյոնսեն, ասենք, կարող է պահանջել, որ եթե կազմակերպիչներն ուզում են տեսնել իր ելույթը, ապա, օրինակ, Քանյեն չպետք է այդ երեկո ելույթ ունենա: Այնպես որ՝ մեզ թեժ փետրվար է սպասվում, քանի որ մինչ այդ Ուեսթն ակնհայտորեն կվերականգնի ուժերն ու պատրաստ կլինի պայքարի:

Անվանակարգերում առաջադրվածների հիմնական ցանկը.

Տարվա ձայնագրություն

Hello - Ադել

Formation - Բեյոնսե

7 Years - Լուկաս Գրեմ

Work - Ռիհանա Ft. Դրեյք

Stressed Out - Twenty One Pilots

Տարվա ալբոմ

25 - Ադել

Lemonade - Բեյոնսե

Purpose - Ջասթին Բիբեր

Views - Դրեյք

Sailor's Guide to Earth - Sturgill Simpson

Տարվա երգ

Formation - Khalif Brown, Asheton Hogan, Beyoncé Knowles & Michael L. Williams II, երգի հեղինակները (Բեյոնսե)

Hello - Adele Adkins & Greg Kurstin, երգի հեղինակները (Ադել)

I Took a Pill in Ibiza - Mike Posner, երգի հեղինակները (Մայք Պոզներ)

Love Yourself - Justin Bieber, Benjamin Levin & Ed Sheeran, երգի հեղինակները (Ջասթին Բիբեր)

7 Years - Lukas Forchhammer, Stefan Forrest, Morten Pilegaard & Morten Ristorp, երգի հեղինակները (Լուկաս Գրեմ)

Լավագույն վոկալ փոփ-ալբոմ

25 - Ադել

Purpose - Ջասթին Բիբեր

Dangerous Woman - Արիանա Գրանդե

Confident - Դեմի Լովատո

This Is Acting - Sia

Լավագույն ռեփ-ելույթ

No Problem - Chance The Rapper Featuring Lil Wayne & 2 Chainz

Panda -Desiigner

Pop Style - Drake Featuring The Throne

All The Way Up - Fat Joe & Remy Ma Featuring French Montana & Infared

That Part - ScHoolboy Q Featuring Kanye West

Լավագույն երաժշտական ֆիլմ

Formation - Beyoncé

River - Leon Bridges

Up & Up - Coldplay

Gosh - Jamie XX

Upside Down & Inside Out - OK Go

 

Աղբյուրը՝Just Jared



© NEWS.am STYLE