Քիմը, Քլոեն եւ Քորթնին եղբոր ապագա կնոջն արգելել են Քարդաշյան ազգանունն օգտագործել բիզնես-նպատակներով

17:11   7 դեկտեմբերի, 2016

Վերջերս Բլեք Չայնան եւ Ռոբ Քարդաշյանը դուստր ունեցան՝ նրան կոչելով Դրիմ Ռենե: Այս իրադարձությունը մեծ ցնծություն առաջացրեց Քարդաշյան-Ջեներ գերդաստանի մոտ:

Բայց երջանկությունը՝ երջանկություն, բիզնեսը՝ բիզնես:

Ըստ TMZ-ի՝ Չայնան ցանկացել է Angela Renee Kardashian ապրանքանիշ գրանցել, բայց նա, հավանաբար, երբեք չի կարողանա դա անել, քանի որ Քիմը, Քլոեն եւ Քորթնին հատուկ փաստաթղթեր են լրացրել, որոնց օգնությամբ կարող են Չայնային արգելել Քարդաշյան ազգանունն օգտագործել բիզնես-նպատակներով: Քույրերը նշել են, որ Չայնայի կողմից իրենց ազգանվան օգտագործումը կվնասի իրենց վարկանիշին եւ բիզնեսին:

Դատելով փաստաթղթերից՝ Քարդաշյան քույրերը պնդում են, որ Չայնան ուզում է իրենց ճանաչվածությունն օգտագործել՝ փող վաստակելու համար:

Մեր լեզվով ասած՝ «Չայնա՛, կանգնիր այնտեղ, որտեղ կանգնած ես, եւ մի խառնվիր մեր գործերին»:

Շնորհավոր գալիք Սուրբ Ծնունդ, Չայնա...



© NEWS.am STYLE