Անհավանական փոխակերպում․ ինչպես վերածվել Սելենա Գոմեսի (տեսանյութ)

18:35   7 դեկտեմբերի, 2016

Փրոմիս Թամանգ անունով դիմահարդարը շարունակում է ցնցել իր երկրպագուներին սիրված աստղերի եւ մուլտֆիլմերի հերոսների իր անհավանական փոխակերպումներով։ Աղջիկը շատ հեշտությամբ կարողնում է դիմագծերն այնպես շպարել, որ նմանվի ցանկացած հայտնի մարդու։

Թե ինչպես է դա ստացվում նրա մոտ, շատերը չեն հասկանում, իսկ մենք դա վերագրում ենք աղջկա տաղանդին։

Այս անգամ Փրոմիսի «վրձնի ներքո է հայտնվել» երգչուհի Սելենա Գոմեսը։ Հմուտ դիմահարդարը մի քանի րոպեների ընթացքում շատ հեշտությամբ իր դիմագծերը նմանեցնում է Գոմեսին։ Ընդ որում՝ նա ներկայացնում է Գոմեսի միանգամից երկու կերպար։

Թե ինչպես՝ հետեւեք ինքներդ։

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE