Դատարանը մերժել է արտակարգ նիստ հրավիրելու՝ Բրեդ Փիթի խնդրանքը

11:31   8 դեկտեմբերի, 2016

Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ապահարզանի գործընթացը շարունակվում է: Երեկ 52-ամյա դերասանը դատարան էր դիմել՝ խնդրելով արտակարգ նիստ հրավիրել:

Դերասանի խոսքով՝ լրատվամիջոցներում ապահարզանի շուրջ քննարկումները վնաս են հասցնում իրենց երեխաների հոգեկան վիճակին: Բրեդը խնդրել էր գործը դռնփակ ռեժիմով քննել: Նա պահանջում է, որպեսզի դատաքննությանը վերաբերող որեւէ մանրամասն կամ փաստաթուղթ չկարողանա հանրության սեփականությունը դառնալ:

Սակայն, ըստ TMZ-ի, աստղերի փաստաբանների միջոցով դատարանը մերժել է Փիթին, ամեն դեպքում՝ ապահարզանի հարցով դատական նիստը բաց է լինելու: Փիթը վստահ է, որ Անջելինան վեճը հրապարակային է դարձնում՝ սկանդալ հրահրելու եւ դատարանում նախկին ամուսնուն որակազրկելու համար, բայց դրանով վնասում է իրենց երեխաներին:

Ստորագրված ժամանակավոր փաստաթղթի համաձայն՝ Փիթի եւ Ջոլիի վեց երեխաները մոր հետ են ապրելու: Հայրը շարունակելու է նրանց հետ թերապիայի հաճախել, ինչպես նաեւ շաբաթական մեկ անգամ՝ մասնագետի հետ անհատական հանդիպման:



© NEWS.am STYLE