Սեքսուալ Քլոե Քարդաշյանը՝ GQ-ի «թեժ» ֆոտոսեսիայում

12:15   8 դեկտեմբերի, 2016

Մինչ Քիմ Քարդաշյանը լռում է սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ ընտանեկան խնդիրներն է լուծում՝ կապված Քանյե Ուեսթի առողջության եւ ամուսնալուծության հետ, քույրը՝ Քլոե Քարդաշյանը, իր վրա է վերցրել կրքոտ ֆոտոսեսիաների մասնակցելու «բեռը»:

Քլոեն Instagram-ում GQ Germany-ի համար արված ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել:

Ռեալիթի շոուի աստղին լուսանկարել է Մարկ Ռոզենտալը:

Ներկայացված բոլոր երեք լուսանկարներում 32-ամյա Քլոեն կեցվածք է ընդունել բոդիով:

«Ես հրաշալի ժամանակ անցկացրեցի ֆոտոսեսիայի ընթացքում, շնորհակալ եմ ոճաբանների իմ ամբողջ թիմին, որոնք աշխատեցին ինձ հետ եւ վստահություն ներշնչեցին աշխատանքի ընթացքում: Երախտապարտ եմ ինձ շրջապատող բոլոր տաղանդավոր մարդկանց»,- լուսանկարներից մեկը մակագրել է Քլոեն:



© NEWS.am STYLE