Բլեք Չայնան նկարահանվել է սադրիչ ֆոտոսեսիայում, մինչդեռ Քարդաշյանները «տեղն են դրել» մերկապարուհուն

13:33   8 դեկտեմբերի, 2016

Բլեք Չայնան ներկայացել է սադրիչ ֆոտոսեսիայում:

Ռոբ Քարդաշյանի ընկերուհին, որը վերջերս լույս աշխարհ է բերել նրանց դստերը՝ Դրիմ Ռենեին, Instagram-ում երեք լուսանկար է հրապարակել, որոնցում կեցվածք է ընդունել գայթակղիչ կերպարներով:

Պարուհին չի տեղեկացրել, թե որ պարբերականի համար են արվել լուսանկարները եւ երբ են հրապարակվելու, բայց դրանք հայտնվել են այն բանից հետո, երբ Քարդաշյանների գերդաստանը «տեղն է դրել» Չայնային:

Հիշեցնենք, որ Չայնան ցանկացել է Angela Renee Kardashian ապրանքանիշ գրանցել, բայց նա, հավանաբար, երբեք չի կարողանա դա անել, քանի որ Քիմը, Քլոեն եւ Քորթնին հատուկ փաստաթղթեր են լրացրել, որոնց օգնությամբ կարող են Չայնային արգելել Քարդաշյան ազգանունն օգտագործել բիզնես-նպատակներով: Քույրերը նշել են, որ Չայնայի կողմից իրենց ազգանվան օգտագործումը կվնասի իրենց վարկանիշին եւ բիզնեսին:

Դատելով փաստաթղթերից՝ Քարդաշյան քույրերը պնդում են, որ Չայնան ուզում է իրենց ճանաչվածությունն օգտագործել՝ փող վաստակելու համար:

 



© NEWS.am STYLE