Ռիհանա vs Բեյոնսե. «աստղային պատերազմ» «Գրեմմի»-ի նախաշեմին

13:15   8 դեկտեմբերի, 2016

Իզուր չէ, որ աստղերի մեծ մասը չի սիրում Բեյոնսեին, եւ խնդիրը երգչուհու տաղանդի եւ հաջողության մեջ չէ, այլ նրա քմահաճությունների: Հայտնի է, որ 2017 թվականի փետրվարի 12-ին նախանշված «Գրեմմի» մրցանակաբաշխությանը Բեյոնսեն առաջադրված է 9 անվանակարգերում, մինչդեռ Ռիհանան (ինչպես նաեւ Քանյե Ուեսթը, Դրեյքն ու Ադելը)՝ ութ անվանակարգում:

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է անցնելու արարողությունը, քանի որ կազմակերպիչները ստիպված կլինեն մի կողմից բավարարել Բեյոնսեի քմահաճությունները, որը տանել չի կարողանում Ռիհանային (ամուսնուն կասկածում է նրա հետ իրեն դավաճանելու մեջ) եւ Քանյե Ուեսթին, եւ մրցանակաբաշխության կազմակերպիչները ստիպված կլինեն ջանքեր գործադրել, որպեսզի արարողության ժամանակ խուսափեն սկանդալներից (Բեյոնսեն ուզում է առաջինը ելույթ ունենալ, մինչդեռ մյուս արտիստները կտրականապես դեմ են սրան):

Բայց մինչ այդ դեռ ժամանակ կա, իսկ առայժմ Ռիրիի եւ Բեյոնսեի փոխադարձ հակակրանքը բացահայտ է դառնում:

Այս մասին լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ Ռիհանան հավանել է իր երկրպագուներից մեկի էջում տեղադրված լուսանկարը: Երգչուհու լուսանկարի տակ երկրպագուն գրել էր, որ «Տարվա երգ» եւ «Տարվա ալբոմ» անվանակարգերում «Գրեմմի»-ի արժանի Ռիհանան, այլ ոչ Բեյոնսեն:

Եվ մինչ երգչուհիների երկրպագուները վիճաբանություն են սկսել, որոշ ժամանակ անց Ռիհանան իր երկրպագուի էջում գրել է.

«Ես լուսանկարը հավանեցի՝ առանց ձեր մեկնաբանությունը կարդալու: Այս ամենը ոչ ոքի պետք չէ: Վերջացրեք, ժողովուրդ, անիմաստ է: Պետք չէ երկու սեւամորթ կանանց միմյանց դեմ հանել: Բոլորս էլ արժանի ենք հարգանքի եւ հաղթանակի»:

Իսկ ավելի ուշ պապարացիները Ռիհանային «բռնացրել» են Նյու Յորքում:

28-ամյա երգչուհին հանրությանը ներկայացել է հսկայական ակնոցով եւ Louis Vuitton-ից պայուսակով:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Startracks-ի



© NEWS.am STYLE