Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Vogue-ի հանրահայտ խմբագրերի հետ Փարիզում

11:20   8 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 6-ին Փարիզի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ «Ռից»-ում, ներկայացվել է Chanel-ի կրեատիվ տնօրեն, աշխարհահռչակ դիզայներ Կարլ Լագերֆելդի նոր հավաքածուն։

Հանրահայտ նորաձեւության տան նոր հագուստները ցուցադրել են այնպիսի անվանի մոդելներ, ինչպիսիք են Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի Ռոուզ Դեփը, մայրը՝ Վանեսա Պարադին, բրիտանուհի Կարա Դելեւինը եւ ուրիշներ։

Հավաքածուն գնահատելու էր գնացել նաեւ հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը։

Фото опубликовано Элина Джанибекян (@elina_janibekyan)

Իհարկե, ցուցադրությունից հետո Էլինան առիթը բաց չի թողել եւ լուսանկարվել է Vogue-ի հանրահայտ խմբագրերից երկուսի՝ Կարին Ռոյթֆելդի եւ Սյուզի Մենկեսի հետ։ 

Фото опубликовано Элина Джанибекян (@elina_janibekyan)



© NEWS.am STYLE