Անչափ հուզիչ պահ էր. Արեւիկ Ալավերդյանը՝ մայրանալու եւ փոքրիկի անվան ընտրության մասին

13:05   8 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ է եկել երգչուհի Արեւիկ Ալավերդյանի առաջնեկը: Արեւիկն ամուսնուն՝ Հայկոյին, պարգեւել է որդի, որին ծնողներն անվանել են Դավիթ: Անվան ընտրության, իր եւ փոքրիկիի ինքնազգացողության եւ մայրության բերկրանքի մասին երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ես եւ փոքրիկս մեզ շատ լավ ենք զգում: Փառք Աստծո՝ ամեն ինչ բարեհաջող է անցել եւ շատ առողջ զավակ եմ լույս աշխարհ բերել»,-նշեց երջանիկ մայրիկն՝ ավելացնելով, որ թե ինքը, թե ամուսինն անասելի հուզված են.

«Անբացատրելի էմոցիաներ ունենք: Երբ առաջին անգամ տեսանք մեր փոքրիկին, չկրկնվող մի զգացում ապրեցինք, անչափ հուզիչ պահ էր»:

Ծնողները որդուն չեն անվանել որեւէ մեկի պատվին.

«Կարծում եմ՝ շատ լավ է հնչում՝ Դավիթ ՇահբազյանSmile Այս անվան ընտրությունն իմ եւ ամուսնուս համատեղ որոշումն էր»,-ավելացրեց Արեւիկը:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է նորաթուխ մայրիկին՝ փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE