Երգիուհի Sia-ն եւ Էրիկ Անդերս Լանգը բաժանվում են

14:15   8 դեկտեմբերի, 2016

Նստած էինք NEWS.am STYLE-ի ամբողջ անձնակազմով եւ մտածում էինք. «Գրողը տանի, արդեն մի քանի օր է՝ ոչ ոք չի բաժանվում, ի՞նչ է կատարվում: Երկիրը դեռ պտտվում է, թե՞ արդեն գլորվում»: Նման մտքերը պատահական չեն, քանի որ այս տարին աստղային ամուսնալուծությունների տարի էր. Դեփը բաժանվեց Էմբեր Հերդից, Փիթը՝ Ջոլիից, Քիմը սպառնում է ամուսնալուծվել, Քլոեն բաժանվեց Լամարից, իսկ ցանկն անսպառ է:

Եվ ահա...

Երգչուհի Sia-ն ու Էրիկ Անդերս Լանգը երկու տարվա ամուսնությունից հետո բաժանվում են, հայտնում է EOnline-ը։

«Երկար քննարկումներից հետո որոշեցինք բաժանվել: Սակայն կպահպանենք մեր ընկերությունը: Այս թեմայով այլ մեկնաբանություններ չեն լինի»,- զույգի խոսքերն են փոխանցել նրանց ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Sia-ն եւ Էրիկը նշանվել են 2014 թվականի հունիսին, իսկ արդեն օգոստոսին հարսանիք արեցին: Արարողությունը կազմակերպվել էր հարսնացուի Փալմ Սփրինգսի տանը:



© NEWS.am STYLE