JW Marriott Venice Resort & Spa հյուրանոցը բացվելու է Վենետիկյան ծովածոցում

18:17   18 մարտի, 2013

JW Marriott Venice Resort & Spa հյուրանոցը բացվելու է Վենետիկյան ծովածոցի մեջտեղում, Sacca Sessola մասնավոր կղզու վրա:

Ըստ Buro 24/7-ի, Marriott խմբի այս հյուրանոցն Իտալիայի տարածքում առաջինը կլինի: Ենթադրաբար, հյուրերի առջեւ այն դռները կբացի արդեն 2014 թվականին: Հյուրանոցը տեղակայված է Վենետիկից նավակով ուղեւորության 15 րոպեի հեռավորությամբ: Հանգստյան գոտու տարածքում հյուրերը կգտնեն 266 սենյակից բաղկացած հյուրանոց, առողջարանային ակումբ, SPA-կենտրոն, փակ, բաց եւ տանիքին տեղակայված լողավազաններ, բազմաթիվ ռեստորաններ եւ բարեր: Բացի այդ, ամուսնանալ ցանկացողների համար էլ ոչ հեռու վերանորոգված եկեղեցի կա:



© NEWS.am STYLE