Մաքսիմ Գալկինի «Лучше Всех» շոուն ցնցած հայ փոքրիկի հայերեն ասմունքը եւ ուղերձը հայրենակիցներին

12:55   8 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 4-ին ռուսական Առաջին ալիքով ցուցադրվեց Մաքսիմ Գալկինի «Лучше Всех» հեռուստանախագծի հերթական թողարկումը, որին մասնակցել էին միանգամից երկու տաղանդավոր հայ փոքրիկներ՝ Սոֆյա Բաղդասարյանն ու Ալեքսանդր Բելյերյանը։ Վերջինը բոլորին ցնցել էր իր ասմունքով (փոքրիկը Շեքսպիր էր արտասանել), լեզուների իմացությամբ ու հիանալի լսողությամբ։

Շատ հայ օգտատերեր փոքրիկի մասին հիացմունքի խոսքեր գրելուց բացի, ափսոսանք էին հայտնել, որ Ալեքսանդրը հայերեն չգիտի։ Բայց 6-ամյա փոքրիկը որոշել է պատասխանել քննադատություններին եւ հայերեն ուղերձով իր շնորհակալությունն է հայտնել բարի մաղթանքների համար, ինչպես նաեւ հայերեն ասմունքել «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծությունը (հեղ.՝ Ալեքսանդր Պուշկին, թարգմ.՝ Հովհաննես Թումանյանի)։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Լուսանկարն՝ Instagram



© NEWS.am STYLE