Նախկինում վամպիրները ոչ թե հմայիչ մարդիկ էին, այլ աննորմալ էակներ. Իեն Սոմերհոլդերը դարձավ 38 տարեկան

15:20   8 դեկտեմբերի, 2016

Աշխարհի ամենահմայիչ վամպիրը՝ «Վամպիրի օրագրերը» հայտնի հեռուստասերիալի աստղ Իեն Սոմերհոլդրն, այսօր նշում է ծննդյան 38-ամյակը:

Մինչ ֆիլմերում նկարահանվելը դերասանը զբաղվում էր մոդելինգով: Նրան սկսեցին ճանաչել Lost հեռուստասերիալի շնորհիվ, սակայն Իենին գլխապտույտ ճանաչում բերեց վամպիրների մասին պատմող ամենահայտնի հեռուստասեևրիալում Դեյմոնի կերպարը:

Սոմերհոլդերի աշխարհը չի սահմանափակվում միայն ֆիլմերով եւ շոու-բիզնեսով: Դերասանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում բնությանն ու կենդանիներին: Նա հիմնադրել է Ian Somerhalder Foundation-ը, որը զբաղվում է բնապահպանական հարցերով:

Դե, իսկ դերասանի անձնական կյանքը վաղուց արդեն գաղտնիք չէ երկրպագուների համար: Հեռուստասերիալների նկարահանումերի ընթացքում Իենը սիրավեպ է սկսում իր խաղընկերուհու՝ Էլենային մարմնավորող Նինա Դոբրեւի հետ: Սակայն Սոմերհոլդերի վերջնական ընտրությունը կանգնում է մեկ այլ վամպիրուհու՝ «Մթնշաղ» ֆիլմի աստղ Նիկի Ռիդի վրա: Զույգն ամուսնացել է 2015 թ-ի ապրիլին:

«Վամպիրի օրագրեր»-ում Դեյմոնի ցանկացած արտահայտություն կամ ծիծաղեցնում կամ էլ հուզում է ֆիլմի երկրպագուներին: Իսկ ի՞նչ մտքեր է արտահայտում Իեն Սոմերհոլդերը: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

«Շատ ծանոթներ ունեմ, բայց իրական ընկերներս երկուսն են: Նրանց ես վստահում եմ ամեն ինչ»:

«Նախկինում վամպիրները ոչ թե հմայիչ մարդիկ էին, այլ ֆիզիկական թերություն ունեցող աննորմալ էակներ: Իսկ հիմա նրանք դարձել են չափազանց գրավիչ»:

«Երբ դու մտերիմ ես ինչ-որ մեկի հետ, նա կարող է քեզ հետ կատակել ցանկացած թեմայով, բայց հաճախ մարդիկ կպնում են քո ամենացավոտ տեղերին»:

«Ինձ համար կարեւոր չէ, թե որքան սեքսուալ է աղջիկը: Եթե նա չի սիրում կենդանիներին, ուրեմն ես ոչինչ չեմ կարող նկատել նրա մեջ»:

«Ասում են՝ դեպի տղամարդու սիրտը տանող միակ ճանապարհը ստամոքսի միջով է անցնում: Կարծում եմ՝ նույնը կարելի է ասել նաեւ կանանց մասին: Համենայն դեպս, ինձ դուր են գալիս այդպիսի կանայք»:

«Չափազաանց շատ եմ մտածում: Միշտ այնքան շատ բաներ եմ ցանկանում անել…»:

«Աշխարհում կատարվող շատ բաներ ինձ, պարզապես, խենթացնում են»:

«Հրաշալի զգացողություն է, երբ գնում ես աշխատանքի եւ իրապես հավանում ես քո հերոսի արտահայտած յուրաքանչյուր բառ»:

«Չեմ պատկերացնում, թե ինչով պետք է զբաղվեի, եթե չլինեի դերասան»:

«Ոչ-ոք չգիտի, թե ինչ է ցանկանում կինը»:

«Վերջերս հասկացա, որ հոգնել եմ ինքս ինձ լուրջ վերաբերվելուց»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE